«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջասթին Թրյուդոյի COVID-19-ի թեստը դրական է եղել

31/01/2022

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նրա խոսքով՝ ինքն իրեն «լավ է զգում» եւ կշարունակի հեռավար աշխատել։

Հայտարարությունն արվել է Twitter-ում, որում նա բոլորին կոչ է արել «պատվաստվել եւ բուստեր ընդունել»:

Հինգշաբթի Թրյուդոն հայտարարել էր, որ ինքը հինգ օրով կինքնամեկուսացվի այն բանից հետո, երբ նախորդ գիշեր իմացել է, որ շփվել է վարակվածի հետ: Պարզվել է, որ խոսքը նրա երեք երեխաներից մեկի մասին է։