«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայմանը կարող է ամեն կերպ խանգարել Թուրքիան․ Միրոնով

23/10/2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայմանը կարող է ամեն կերպ խանգարել Թուրքիան, որն, ի տարբերություն ՌԴ-ի, հետաքրքրված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմամբ։ Այս մասին հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։ Փոխանցում է  ИА REGNUM-ը։

«Թուրքիան արդեն դրսևորել է իրեն որպես հակամարտության գրգռիչ և պատրաստ է դառնալ դրա մասնակից։ Ամեն դեպքում Էրդողանը ճնշելու է Բաքվին, որպեսզի թույլ չտա ռուս խաղաղապահների տեղակայում և, ընդհանուր առմամբ, նվազագույնի հասցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Դրան պետք է պատրաստ լինել»,- ասել է Միրոնովն՝ ընդգծելով, որ խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում։

«Սկզբունքորեն այս տարբերակն Ադրբեջանում չեն բացառում, ակնհայտ է, որ նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին », - նշել է պատգամավորը։ 

Փոխանցում է Analitik.am-ը: