«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են. Թաթոյան

24/09/2020

Խորհրդարանական լսումներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված իր իրավասությունները սահմանափակ են:

Ըստ Թաթոյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն՝ զբաղվելու կոնկրետ բողոքներով, բանկերի դեմ ուղղված հարցերով, բայց, այդուհանդերձ, իրականացնում են մոնիթորինգ՝ համակարգային առումով մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուծելու նպատակով:

«2020 թ. հունվարի 1-ից  մինչև սեպտեմեբրի 23-ն ընկած  ժամանակահատվածը Մարդու իրավունքների պաշտպանը  բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ 400 անձից ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոքներ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: