«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը

03/03/2023

ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են  Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»:
ԱՄՆ-ի կառավարությունը ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:   
Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:
2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։
Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։
https://www.ermenihaber.am/