«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լապորտան հայտնել է Բարսելոնայի թիմում ձմռանը նոր համալրումների մասին

06/11/2021

«Բարսելոնայի» երկրպագուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել երեք նոր խաղացողների, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ նոր կենտրոնական հարձակվողի փնտրտուքներն արդեն ընթանում են, քանի որ Սերխիո Ագուերոն առողջական խնդիրներ ունի։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողը բաց կթողնի առնվազն երեք ամիս սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Առաջիկայում ակումբը կսկսի ակտիվ աշխատանքը մնացած տրանսֆերների վրա։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում է նշանակվել Չավին: