«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞ր սովորությունները կարող են քաղցկեղ առաջացնել

11/12/2021

Ո՞ր վատ սովորությունները կարող են քաղցկեղ առաջացնել: Այս մասին իրենց կարծիքն են հայտնել չինացի գիտնականները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WeChat ինտերնետային հարթակը։

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր քիչ են քնում, ուտում են վաղուց պատրաստված կերակուրներ, ինչպես նաեւ` դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ։
Մասնագետները, վկայակոչելով հետազոտությունները, նշում են, որ քնի պակասը քայքայում է մարդու նյարդային համակարգը, բարձրացնում դյուրագրգռությունը, իսկ դա ուռուցքների է հանգեցնում: Վատ սննդակարգը մարսողական խնդիրներ է առաջացնում եւ խաթարում է հեղուկի հեռացումը, ինչը վտանգավոր է օրգանիզմի համար։ Նախօրոք պատրաստված սնունդը բազմաթիվ քաղցկեղածին նյութեր է պարունակում:

Ըստ մասնագետների՝ երկարատեւ դեպրեսիա ունեցող հիվանդները նույնպես քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի են ենթարկվում։

Հարկ է նշել նաեւ, որ ծխելը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների առաջացման հավանականությունը։