«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեք երկրներ անվտանգության նկատառումներից ելնելով փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները

01/02/2023

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել են այցելուների ընդունելությունը քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Գործակալության տեղեկություններով՝ Բեյօղլուի կենտրոնական շրջանում գտնվող Իստիքլալ հետիոտնային փողոցում գտնվող՝ Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսության ծառայությունները կմատուցվեն առցանց։

"Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունն այս պահին նախազգուշական նկատառումներով փակ է հանրության համար",-ասված է բրիտանական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 1-ին Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունն ընդհատել է իր աշխատանքը։ Վիզային եւ անձնագրային բոլոր հարցերը ժամանակավորապես դադարեցվել են։

Մինչ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը երկուշաբթի՝ հունվարի 30-ին, նախազգուշացրել էր իր հայրենակիցներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին։ Դիվանագիտական առաքելության տեղեկատվության համաձայն առավել վտանգավոր կարող են լինել Ստամբուլի հետեւյալ շրջանները ՝ Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ փողոց։