ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահան Բիչախչյանը՝ հաղթական գոլի հեղինակ
13/02/2022
Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում «Պոգոնը» Շչեցինում ընդունեց «Զագլեմբիեին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին 1։1 հաշվի ժամանակ։ Նա հաղթական գոլը խփեց 80-րդ րոպեին։