«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ժոզեպ Բորելն ասել է, թե երբ ԵՄ-ն կկարողանա հրաժարվել ռուսական գազից

27/03/2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը կարծում է, որ ԵՄ երկրները երկու տարվա ընթացքում կկարողանան հրաժարվել ռուսական գազից։

«Երկու տարվա ընթացքում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից»,- ասել է Բորելը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Եվրոպացի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ն նախատեսում է գազի մատակարարման համար օգտագործել տարբեր աղբյուրներ։ «Մենք ձգտում ենք նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այլ ոչ թե արգելել դրանք»,- հավելել է Բորելը։

Ռուսաստանը Եվրոպա գազի ամենամեծ արտահանողն է, որը մատակարարում է տարածաշրջանում սպառվող գազի մոտ 40%-ը մի քանի ուղղություններով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ բարեկամ» երկրներին գազի մատակարարման համար վճարումները փոխանցում է ռուբլով, անիմաստ է ռուսական ապրանքներ մատակարարել ԵՄ և ԱՄՆ և վճարումներ ստանալ նրանց արժույթով։

Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ պայմանագրերով սահմանված ծավալներով և գներով, քանի որ երկիրը գնահատում է իր հեղինակությունը։