«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԳՆ. Տարիներ շարունակ ԱՄՆ-ը պարզապես խայտառակ է աշխատել հյուպատոսական ոլորտում

01/05/2021

ԱՄՆ-ն ինքն է խափանել Ռուսաստանում իր հյուպատոսական աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր ռուսաստանցիներին սպասարկումների կտրուկ կրճատման մասին՝ հյուպատոսական ծառայություններ կտրամադրվեն միայն ամերիկացիներին եւ սահմանափակ թվով անհետաձգելի դեպքերի համար:

«Մի քանի տարի շարունակ ԱՄՆ-ը պարզապես խայտառակ էր աշխատում հյուպատոսական ոլորտում, նրանք խափանում էին իրենց հյուպատոսական աշխատանքը: Հենց իրենք էին դա անում, ընդ որում՝ քողարկվելով Ռուսաստանի կողմից ազդեցության ինչ-որ միջոցներով, ինչը ճիշտ չէ»,- ասել է Զախարովան:

«Որոշումը, թե որ ուղղությամբ է աշխատում դիվանագետը՝ զբաղվում է մշակույթով, տնտեսությամբ, թե հյուպատոսական հարցերով, ընդունում է հենց երկիրը: Ըստ այդմ, Մոսկվան չի ստիպել Վաշինգտոնին կրճատել հյուպատոսական աշխատողների թիվը, դա Վաշինգտոնի որոշումն էր՝ կրճատել հենց հյուպատոսական ուղղությամբ դիվանագետների թիվը»,- ընդգծել է նա: