«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ․ ԲԱՑԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

20/07/2020

Գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), դոկտոր,պրոֆեսոր (ՀՀ, ԱՄՆ և ՌԴ ), Ռուսաստանի Դաշնության ռազմական գիտությունների գծով ակադեմիայի իսկական անդամ, միջազգային հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ Հայկ Քոթանջյան.

«Պայթունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի դինամիկայի մշտադիտարկումն իրականացնող ռազմավարարական վերլուծաբաններին հայտնի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին 2020թ․հուլիսի 12-13-ին Բաքվի իշխանությունների սանձազերծած ռազմական արկածախնդրությունից հետո Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ պատերազմի ծրագրերը։ Այս մասին են վկայում գեներալ-լեյտենանտ,Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովի գլխավորությամբ ադրբեջանական Զինված  ուժերի պատվիրակության Անկարա կատարած այցի ընթացքում ռազմական պլանների համատեղ սրբագրման արդյունքների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները։

Էրդողանը հաստատեց, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը հաջողությամբ աշխատանք է տարել ադրբեջանական ռազմական պատվիրակության հետ՝ Թուրքիայի Զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումների ղեկավարների ընդգրկմամբ։

Կարելի է ենթադրել, որ ընդդեմ Հայաստանի թուրք-ադրբեջանական համատեղ պատերազմի պլանների սրբագրումն իրականացվել է՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլին Ադրբեջանի կրած պարտության դասերի ու հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ղարաբաղյան հակամարտության սրացման փորձին հայկական կողմի ճշգրիտ ու ջախջախիչ հակազդեցությունը ։

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ իրենց համատեղ պատերազմի սրբագրված ռազմական պլաններին անցնելու պատրաստակամության մասին հայտարարությունների վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար հրամայական է դարձրել հայ ժողովրդի գլխին կախված ցեղասպանության կրկնության վտանգի մասին հայտարարելը։

Հայ ժողովրդի համար «Այլևս երբեք» սկզբունքի այսօրեականությունը պայմանավորված է ԽՍՀՄ-ում «Պերեստրոյկայի» ժամանակ հայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան հարձակումներով, որոնք պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանուն ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանական ԽՍՀ-ից  ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան դուրս գալու քաղաքական խաղաղ հանրահավաքներին։

Խոսքն, ինչպես 1988թ Սումգայիթի և Կիրովաբադի, 1990 թ․ Բաքվի ջարդերի մասին է, այնպես էլ 2016 թ․ապրիլին խաղաղ բնակչության դեմ իրագործված ռազմական հանցագործությունների։

Վերոնշյալի կապակցությամբ չափազանց կարևորում ենք միջազգային հանրությանը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանությունը բացառելուն ուղղված քայլեր ձեռնարկելուն կոչելը։

Ապրիլյան պատերազմի դասերն իմաստավորելու և երաշխավորված խաղաղություն ունենալու ցանկությամբ պայմանավորված՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկել է  վստահության ամրապնդման միջոցներ,  որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին 2016 թ, մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

Նպատակահարմար ենք համարում ընդգծել հաստատակամ առաջարկը Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ վստահության միջոցների ավելացման հարցն իրենց օրակարգ վերադարձնելու հարցով,  ինչը բոլոր շահագրգիռ կողմերին կտա հնարավորություն՝ ունենալ  հավաստի տեղեկատվություն ինչպես հակամարտության սրացման վերաբերյալ, այնպես էլ  նախաձեռնող կամ ագրեսոր կողմին տարորոշման ու գնահատման առումով։ Որպես հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության գործիքակազմ առաջարկում ենք դիտարկել Ղարաբաղյան հակամարտության տարածքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տիեզերական միջոցներով արբանյակային զոնդաժի՝ տիեզերական մշտադիտարկման մեթոդը։

Ռազմական ուժի կուտակման ազդակների և այդ ուժի սպառնալիք հանդիսացող տեղաշարժերի՝ համանախագահող երկրների կողմից համաձայնեցված արբանյակային զոնդաժը թույլ կտա բանակցային գործընթացը դուրս հանել  լարվածության աճի ավելացման  համար անդեմ ու անհասցե և դրա համար հավասարաչափ պատասխանատվության ծուղակից։ Սա Ադրբեջանին ու Հայաստանին կտա հնարավորություն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի ներքո անցնել երկկողմ հարաբերությունների կարգավորման բովանդակային քայլերին։

Աղբյուր` hraparak.am