«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Պարզապես Արցախ. Աննա Հակոբյան

17/07/2020

Արցախի Հանրապետություն կամ պարզապես Արցախ, նախկին անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ ԱՀ-ն իրավականորեն ճանաչված է միայն Աբխազիայի (մասամբ) և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ։ Արցախյան գոյամարտն Արցախի հայ բնակչության պայքարն է հանուն Հայաստանի հետ միացման և ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Հակամարտության 2-րդ կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է նվաճել Արցախը։ Չարդախլու կամ Խաչիսար գյուղում, որ գտնվում է Արևելյան Հայաստանում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամախորի շրջանում, մինչև Արցախյան պատերազմը բացառապես հայ բնակչություն ուներ, 1987 թ. տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհանրումներից՝ ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, այնուհետև այն վերածվեց լայնամասշտաբ կռվի։

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԸ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՈՒՄ։ Արցախյան գոյամարտն սկիզբ է առել 1918-1920 թթ.։ Այդ շրջանում Արցախը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Բաթումի պայմանագրով ՀՀ տարածքից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, դրանցից էր նաև Ղարաբաղը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Ադրբեջանի մի մասն են կազմում, սակայն դիմադրողական մարտերն այլ բան ապացուցեցին։ 1988 թ. Ադրբեջանը սանձազերծեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայկական բանակ՝ 20-25 հազար մարտիկներով, ադրբեջանական բանակը կազմում էր 75-80 հազար։ Հայերը կարողացան հետ մղել հակառակորդի զորքերն և ազատագրել պատմական հայրենիքը։ Սակայն, ցավոք, հազարավոր հայ խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Հայկական ուժերի վճռական գործողություններին չդիմանալով և վախենալով ավելի ծանր կորուստներից՝ զինադադար է կնքվում 1994-ի մայիսի 12-ին։ Արդյունքում հայկական կողմն ունենում է 5 հազար զոհ, ադրբեջանականը՝ 40 հազար։

1992-Ի ՀՈՒՆՎԱՐ։ 1992 թ. հունվարի 19-20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, հայ մարտիկները կարողացել են բարձր դիրքեր գրավել։ Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերի Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։ Սակայն Հարևան գյուղերից ինքնապաշտպանություն է նկատվել և հետ են շպրտել թշնամուն։ Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողություններն էին։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունն Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել էր արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել էր հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու ծրագիրը։

1992-Ի ՄԱՐՏ։ Այս ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ պետությունների կողմից նաև բացահայտ սպառնալիքները։ 1992-ի գարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասում ժամանակավոր հաջողության հասնել՝ մինչև ԻՊՈւ փորձառու հրամանատարի նշանակումը։

ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈւՄԸ։ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992 թ. մայիսի 8-ին 2:30 ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ եղան կենդանի ուժով ազատագրել Շուշի բերդաքաղաքը։ Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավաման շնորհիվ հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և երկու օրում ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։

Օգտված գրականություն՝ Արիս Արսենի «Արցախյան պատերազմ»,

«Արցախյան պատերազմ» Հանրագիտարան