ԱՄՆ կրթության նախարարը հրաժարական է տվել Կապիտոլիումի պաշարումից հետո․ WSJ
ԱՄՆ կրթության նախարար Բեթսի ԴեՎոսը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններից հետո, հայտնում է Wall Street Journal- ը՝ վկայակոչելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նրա նամակը:
«Կասկած չկա, թե ձեր հռետորաբանությունն ինչ ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա, և ինձ համար սա շրջադարձային պահ դարձավ», – դիմել է ԴեՎոսը Թրամփին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշբաթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որը կայացել էր նոյեմբերի 3-ին: