«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցուցարարներն Իրաքի խորհրդարանի շենք են ներխուժել. ԶԼՄ

27/07/2022

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Shafaq» գործակալությանը:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ցուցարարները կարողացել են ներթափանցել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի»:

Այսօր Իրաքի մայրաքաղաքում երկրի վարչապետի պաշտոնում Մուհամմադ Աս Սուդանի թեկնածության առաջադրման դեմ բողոքի ցույց է սկսվել։

Իրաքի գործող վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին ցուցարարներին հորդորել է անհապաղ լքել խորհրդարանի շենքը:

Հատուկ պահպանվող «Կանաչ գոտում» տեղակայված են կառավարական հիմնարկներն ու դեսպանատները, ինչպես նաև միջազգային օդանավակայանը, որին կից ռազմական օդանավակայանն է: