«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տնտեսությունը անկում է գրանցել և այս պայմաններում վատ հիմքեր ենք դրել 2021 թվականի համար. Պարսյան

15/01/2021

Դժվար գտնենք Հայաստանում բիզնես, որի անկումը 2020 թ.-ին տասը տոկոս է կազմել։ Փոքր և միջին բիզնեսը 20-30 տոկոսի չափով անկում ունի՝ լավագույն դեպքում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ արդեն պաշտոնական մակարդակով խոսվում է 8.5 տոկոս անկման մասին, իրական անկումն ավելի մեծ է։

Պարսյանն արձանագրեց, որ 2020թ. ավելի բարենպաստ էր հանքարդյունաբերության և բանկային համակարգի համար, քանի որ պետական մի շարք հակաճգնաժամային ծրագրեր իրականացվել են բանկերի միջոցով և նրանք կարողացան մեծ քանակությամբ, օրինակ, գյուղատնտեսական վարկեր տեղաբաշխել՝ պետության կողմից սուբսիդավորող տոկոսադրույքերով։