«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն անդամ երկրներին խորհուրդ է տալիս սկսել վերացնել սահմանափակումներն ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար

16/06/2021

Եվրամիությունը խորհուրդ է տալիս անդամ երկրներին սկսել վերացնել սահմանափակումներն ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար:
ԵՄ անդամները պայմանավորվել են ավելացնել Միացյալ Նահանգներն այն երկրների ցանկում, որոնք ազատված են ճանապարհորդելու սահմանափակումներից, հայտնում է AP-ն:

Այս քայլն արվել է Բրյուսելում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Առաջարկությունը պարտադիր բնույթ չի կրում, եւ ազգային կառավարություններն իրավունք ունեն թեստերի կամ պատվաստումների արդյունքներ պահանջել, ինչպես նաեւ այլ պայմաններ սահմանել: ԵՄ մի շարք երկրներ արդեն սկսել են ընդունել ամերիկացի այցելուներին:

Բացի ԵՄ-ից, ԵՄ երկրների ներկայացուցիչները ցուցակում ավելացրել են եւս հինգ երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Սերբիան, Լիբանանը եւ Թայվանը: Եվրոպական խորհուրդը թարմացնում է ցուցակը` հիմնվելով համաճարակաբանական տվյալների վրա: Այն վերանայվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ:

 

Աղբյուր՝  news.am