«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ փոխվարչապետ

11/04/2024

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լայենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն հատկացնել։

«ՀՀ-ն հայտարարեց իր առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին, այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ։ Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյո՞ք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս ասոցիացիայից։