«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարազդատ Հարոյանը հնարավոր է չմասնակցի Խորվաթիայի դեմ խաղին

31/05/2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը հնարավոր է չմասնակցի Խորվաթիայի դեմ ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:

«Աստանա»-ի վերջին խաղին վնասվածք ստացա, բայց այն կարծիքին եմ, որ վնասվածքը լուրջ չէ: Կարծում եմ, Խորվաթիայի դեմ խաղին պատրաստ չեմ լինի: Բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի հավաքական է Խորվաթիան: Շատ լավ ընտրանի է, սակայն ֆուտբոլում ամեն ինչ որոշվում է դաշտում: Ուզում եմ, որ երկու թիմերը ընկերական այս հանդիպումից ստանան այն ամենը, ինչը պլանավորել են»,-ասել է Հարոյանը:

Անդրադառնալով իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու մասին տեղափոխությանը, հայ պաշտպանը շեշտել է, որ հուլիսի 1-ից գործող պայմանագիր կունենա և անհամբեր սպասում է թիմի հետ ծանոթությանը: «Դեռևս 4 հանդիպում ունեմ «Աստանա»-ի կազմում անցկացնելու»,-ասել է ֆուտբոլիստը:

Հունիսի 1-ին Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի հետ: Հանդիպումը կկայանա Զագրեբում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: