«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրին աստղակերպ է մոտենում

23/08/2020

2018 VP1 աստղակերպը նվազագույն հեռավորությամբ Երկրին կմոտենա նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին, հայտնում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքը:

Նշվում է, որ 2018 VP1-ը կթռչի Երկրից 384 000 կմ հեռավորությամբ:

NASA-ն ընդգծում է, թե 240-ից միայն մեկ կամ 0,41% հավանականություն կա, որ աստղակերպը կմտնի մոլորակի մթնոլորտ:

Աստղակերպը հայտնաբերվել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին: Այն պատկանում է «Ապոլլոնների» խմբին, այսինքն այն աստղակերպերին, որոնց ուղիները հատում են Երկրի ուղեծրը:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Հանրապետականներից երկրորդ ժամկետի համար կպայքարի պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը, դեմոկրատներից՝ Ջո Բայդենը: