«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմական շանս ունենք դատական համակարգը վերափոխելու դատական իշխանության. Հովհաննես Մանուկյանը՝ Գերագույն դատարանի ստեղծման մասին

22/08/2020

Վճռաբեկ դատարանի նակին նախագահ Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել սահմանադրական և վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Հայաստանի Գերագույն դատարան ստեղծելու կարևորագույն հայեցակարգային մոտեցմանը: Ողջունում եմ հանձնաժողովի դիրքորոշումը, կարևորում եմ հարցի հանրային քննարկումը հանրության մոտ այդ մոտեցման ճշմարտացիության համոզմունք ձևավորելու նպատակով և պատրաստ եմ ցանկացած ֆորմատով աջակցել այդ գործընթացին: Պատմական շանս ունենք դատական համակարգը վերափոխելու դատական իշխանության: Գերագույն դատարանի ստեղծումն այլընտրանք չունի»: