«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք ցանկանում ենք, կարող ենք և կվճարենք եվրոյով. Շոլցը` ռուսական գազի դիմաց վճարելու մասին

31/03/2022

«Գերմանական ընկերությունները ցանկանում են, կարող են և կվճարեն ռուսական գազի դիմաց եվրոյով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շոլցը նշել է, որ ԳԴՀ-ն ուսումնասիրել է համաձայնագրերը և ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վճարումը կատարվելու է եվրոյով կամ դոլարով։

Նրա խոսքով՝ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա ընթացքում կազատվի Ռուսաստանից նավթի ու ածխի ներկրման կախվածությունից, բայց ոչ գազից։