«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տան մեջ նռնակ պայթեցրած տղամարդը կալանավորվել է

22/02/2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1975թ ծնված բնակիչը, ով 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան նրբանցքի 12-րդ տանը վիճաբանության մեջ է մտել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր կողմից ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող «Ф1», «М-75» և դեռևս անհայտ տեսակի նռնակներից, վերջինս բերելով մարտական վիճակի, Մաղավուզ գյուղի բնակչին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վտանգի ենթարկելով նույն սենյակում գտնվող երկու այլ քաղաքացիների կյանքը, այն նետել է տան միջանցքում գտնվող Մաղավուզ գյուղի բնակչի դիմաց, ինչից կարճ ժամանակ անց նռնակը պայթել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքում՝ վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ԱՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։