«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում մեկ օրում վարակվել է 1612 մարդ, մահացել՝ 28-ը

07/01/2021

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 մարդ, մահացել է 28 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է StopCov պաշտոնական կայքը:

Համավարակի սկզբից մինչ օրս հարևան երկրում վարակվածների թիվը հասնում է 235491-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 419 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 223695: Մահացության ընդհանուր ցուցանիշը 2694 է:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am