ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում տորնադո է մոլեգնել, կա զոհ
10/04/2021
Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնած պտտահողմի պատճառով մեկ մարդ մահացել է, յոթը` վնասվածքներ ստացել: Տեղեկությունը հայտնում է տեղական KATC հեռուստաալիքը:
Սենթ Լենդրի շրջանի ղեկավար Ջեսսի Բելարդի խոսքով՝ այսօր երեկոյան տորնադոն հարված է հասցրել տեղի երկու բնակավայրերին:
Բնության արհավիրքից տուժած անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Մասնագետները փողոցները մաքրում են աղբից ու բեկորներից, վերականգնում էլեկտրաէներգիայի մատակարարումը: