«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում տորնադո է մոլեգնել, կա զոհ

10/04/2021

Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնած պտտահողմի պատճառով մեկ մարդ մահացել է, յոթը` վնասվածքներ ստացել: Տեղեկությունը հայտնում է տեղական KATC հեռուստաալիքը:

Սենթ Լենդրի շրջանի ղեկավար Ջեսսի Բելարդի խոսքով՝ այսօր երեկոյան տորնադոն հարված է հասցրել տեղի երկու բնակավայրերին:

Բնության արհավիրքից տուժած անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Մասնագետները փողոցները մաքրում են աղբից ու բեկորներից, վերականգնում էլեկտրաէներգիայի մատակարարումը: