«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսսին ապաքինվել է և կմասնակցի խաղին

11/11/2021

Արգենտինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ուրուգվայի դեմ Աշխարհի Առաջնության ընտրական փուլի խաղին։

Tycsports-ը հայտնում է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է, ընդհանուր խմբում մարզումների ժամանակ առողջական խնդիրներ նա չի ունեցել։ Այսպիսով, Մեսսին կկարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղում։

Հիշեցնենք, որ Ուրուգվայի հետ Արգենտինայի հավաքականը կխաղա նոյեմբերի 13-ին, իսկ նոյեմբերի 17-ին Բրազիլիայի հետ: