«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի սահմաններին. Լուկաշենկո

23/08/2020

Լուկաշենկոյի խոսքով՝ հակառակորդները փորձում են «կոտրել» և «վախեցնել» ներսից, ինչպես նաև բացեիբաց սպառնում են «սահմանի այն կողմից»:

«Դուք երևի շատ լավ լսում եք այդ սպառնալիքներն արևմտյան քաղաքական գործիչների շուրթերից: Եթե բոլորը սկսում են նույն ուղղությամբ փչել և բացեիբաց հայտարարում են ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, դա հենց այնպես չէ, դիվանագիտության մեջ այդպես չի լինում»,- ասել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը նշել է, որ F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են 15-20 րոպե թռիչքի հեռավորությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: