«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տղամարդը «Տիր» կրակելու պատրվակով վեց տարեկան երեխային տարել է խոտի դեզի մոտ և սեքսուալ բռնության ենթարկել

03/02/2021

Հայաստանում արձանագրվել է մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բռնության զարհուրելի հերթական դեպքը։ Ըն դրում, փոքրիկը սեռական բռնության զոհ է դարձել մի քանի անգամ՝ հարեւանությամբ ապրող տղամարդու կողմից։

Առաջին դեպքը գրանցվել է 2019 թ. ամռանը, երբ փոքրիկը դեռ վեց տարեկան էր. տղամարդը «Տիր» կրակելու պատրվակով երեխային տարել է տան հետնամասում գտնվող խոտի դեզի մոտ, եւ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել ։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2020թ ամռանը. այս անգամ արդեն 7 տարեկան երեխային խոստացել է հեծանիվի պահեստամաս տալ ու տարել տան նկուղային հարկ, որտեղ կրկին բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), այն է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները ու կալանավորվել ։

Նշենք, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։