«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի իշխանությունը պատրաստ է շարունակել ընդդիմության հետ կառուցողական երկխոսությունը

11/03/2021

Վրաստանի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ շարունակել կառուցողական երկխոսությունը՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և բնականոն աշխատանքի վերադառնալու համար: Այս մասին այսօր հայտարարել է հարևան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և լիովին համակարծիք ենք Եվրախորհրդի առաջարկների և խորհուրդների հետ, որպեսզի թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հնարավորինս արագ ընդհանուր լեզու գտնեն ու համաձայնության գան»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: