«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարիա Զախարովա. Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների փոխանցումը Հայաստանին

09/02/2022

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների փոխանցումը Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, կարեւոր է վերջնականապես վերացնել այս գրգռիչը, այս հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել կալանավորված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով։

Նա հիշեցրել է, որ 2020թ․ դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական։ «Անկասկած, մենք կարեւոր ենք համարում զուգահեռ ջանքեր գործադրել անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար եւ կնպաստենք դրան՝ թե ազգային կարողություններով, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող»,- ասել է նա։ Նրա խոսքով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի, քանի որ դա առաջնահերթ խնդիր է։