«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը հայտարարել է բալիստիկ և թևավոր հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին

18/02/2022

Փետրվարի 19-ին «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ են մեկնարկելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է TASS-ը։

Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

Պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։ Բալիստիկ հրթիռների արձակումներ են կատարում նաև Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, իսկ օդուժը թևավոր հրթիռներ է արձակում։

Մոսկվան միջուկային սպառազինությունների զորավարժություններ է սկսում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին։