«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոնալդուն մեկնաբանել է «Յուվենտուսից» հեռանալը

28/08/2021

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ «Յուվենտուսը» ընդմիշտ կմնա իր սրտում: Այս մասին մարզիկը գրել է Instagram-ի իր էջում:

«Ես հեռանում եմ մի զարմանալի ակումբից, որն ամենամեծն է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում: Ես սիրտս ու հոգիս տվեցի «Յուվենտուսի» համար, ես միշտ կսիրեմ Թուրինը: Երկրպագուները միշտ հարգել են ինձ, և ես շնորհակալ եմ դրա համար: Ես պայքարել եմ նրանց համար յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր մրցաշրջանում և մրցաշարում: Ես միշտ ձեզանից մեկը կլինեմ: Այժմ դուք իմ պատմության մի մասն եք, և ես զգում եմ, որ ես ձերն եմ: Իտալիա, «Յուվենտուս», Թուրին, երկրպագուներ, դուք հավիտյան իմ սրտում եք »,-ասել է Ռոնալդուն: