«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արյունալի գիշեր Լոնդոնում. կան վիրավորներ և զոհ

06/02/2021

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դանակահարության բազմաթիվ դեպքեր են գրանցվել մեկ օրում: Ընդհանուր առմամբ՝ մահացել է մեկ մարդ, տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ են ստացել տասը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Լոնդոնի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ արձանագրվել է դանակահարության հինգ դեպք, որի կապակցությամբ ձերբակալվել է երկու կասկածյալ:

Դեպքի վայրում մահացել է մեկ մարդ, ևս երկուսի կյանքին վտանգ է սպառնում: Առաջին դեպքից 20 րոպե անց գրանցվել է դանակահարության երկրորդ դեպքը: Չորս տուժած դիմել է հիվանդանոց:

Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ պարզելու՝ արդյոք բոլոր դանակահարությունները կապվա՞ծ են իրար հետ, թե՞ ոչ:

Հեղինակ`Մարի Կոստանյան