«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը. Հրազդանի քաղաքապետ

23/10/2020

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հրազդանցիներ

Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։

Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։

Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։

Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։

Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար։

Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։

Հաղթանակն անկասկած մերն է լինելու։

Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր...