«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վճռաբեկ դատարանի 3 նոր դատավոր կնշանակվի

05/08/2021

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Հարցը Ազգային ժողովում է։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը2018 թվականի հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։

Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով՝ վարչական դատարանի դատավոր է նշանակվել Հրաչ Այվազյանը, որի թեկնածությունը նույնպես առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։

Լիանա Հակոբյանը վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել այս տարվա հունիսի 24-ին։