«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

19/11/2021

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

Հայաստանի հավաքականն անցած ամսվա համեմատ նահանջել է երեք աստիճանով և այժմ զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը: Մեզանից առաջ են անցել Վրաստանը, Բահյրեյնը և Հորդանանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում մեր հավաքականի հաղթած Գերմանիայի ընտրանին առաջընթաց է ունեցել և այժմ 11-րդն է աղյուսակում: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որը Երևանում 5:0 հաշվով հաղթանակ էր տարել մեր թիմի նկատմամբ, բարձրացել է յոթ աստիճանով և այժմ գտնվում է 67-րդ հորիզոնականում:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը վստահորեն գլխավորում է Բելգիայի հավաքականը, որը չնայած վարկանիշային միավորներ է կորցրել, բայց դեռևս 12 միավորով գերազանցում է Բրազիլիային: Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան:

Առաջին տասնյակում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Իտալիան նահանջել է 6-րդ հորիզոնական, իսկ Անգլիան ու Արգենտինան բարձրացել են 4-5-րդ տեղեր: Դանիան բարձրացել է 9-րդ, իսկ Նիդեռլանդները` 10-րդ տեղ, քանի որ տասնյակից դուրս է մնացել Մեքսիկայի ազգային թիմը: