«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանում կգործարկեն Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրությունը

09/02/2022

Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրությունը Ղազախստանում կկազմակերպեն 2022 թվականին «Տինիս» գործարանում, որը Ակմոլինի մարզի խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություններից մեկն է: Այդ մասին հաղորդել է հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Այն, որ Ղազախստանի հետ բանակցություններ են վարվում նրա տարածքում ռուսական ինքնաձիգների լիցենզիոն արտադրության մասին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են «Կալաշնիկով» ընկերությունների խմբում 2021 թվականի հունիսին: Ղազախական կողմից որպես նախագծի օպերատոր հանդես է եկել «Ղազախստան ինժինիրինգ» ընկերությունը, որի կազմի մեջ մտնում է «Տինիս» գործարանը:

«Կալաշնիկով» խմբի ձեռնարկությունները թողարկում են տարբեր կարգի մարտական հրաձգային զենքի լայն շարք: «Տարվա ընթացքում Կոկշետաուում (Ակմոլինի մարզի վարչական կենտրոն) պլանավորում են սկսել Կալաշնիկովի ինքնաձիգների 2015 թվականի նմուշի արտադրություն»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Պարզաբանվում է, որ ԱԿ-12 եւ ԱԿ-15 ինքնաձիգները հավաքելու են «Տինիս» բաժնետիրական ընկերության բազայի վրա: