«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ օրում խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 28 օբյեկտ. ՌԴ ՊՆ

31/03/2022

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 28 օբյեկտ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ինքնաթիռները հարվածել են Ուկրաինայի 28 ռազմական օբյեկտներին»,- ասել է նա։

Մասնավորապես, ոչնչացվել են չորս հրամանատարական կետեր, հրթիռային և հրետանային զենքի երեք դաշտային պահեստ, չորս վառելիքի պահեստներ, ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման վեց տարածք։