Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սկոպյեում է
30/08/2021
Հայաստանի ազգային հավաքականը, որը սեպտեմբերի 2-ին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, արդեն ժամանել է Սկոպյե: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն:
Հավաքականին այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։