«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որպես անհետ կորած որոնվող 29-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն եւ տվել է բացատրություն

11/12/2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, Հայկ Միրզոյանը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել բացատրություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 29-ամյա Հայկ Միրզոյանը: