«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը

10/03/2021

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են ԱՀ-ում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած ԱՀ հանրային կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

 

Խոսվել է Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորությունների և ձևերի մասին:

 

Հանդիպման վերջում կողմերը քննարկել են նաև ԱՀ հանրային հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (ինչպես առցանց, այնպես էլ առերես տարբերակով) մասնակցելու հնարավորությունը:

Քննարկումներին մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ ԷԳՆ առաջին տեղակալ Ն.Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, ԱՀ ԷԳՆ աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ.Պետրոսյանը: