«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը ամենաակտիվն է այդ հարցով աշխատում և շարունակում է թունավորել Արցախը

21/04/2021

Տիկին Հովսեփյան, Դուք գրառում էիք արել՝ նշելով, որ մինչև մայիսի 9-ը Արցախի Մարտունի քաղաքում կհանվի Նժդեհի արձանը: Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկատվությունը, ի՞նչ է ձեզ հայտնի:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքել է, նախագահին դեռ չեմ հանդիպել, նա էլ վստահաբար կհերքի, բայց թե բնակչության շրջանում, թե մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հստակ համոզվեցի, որ մինչև մայիսի 9-ը ժամանակ էր տրված Նժդեհի կիսանդրին հանելու համար: Հենց Մարտունիում խոսակցություններից պարզեցի, որ պետք է կիսանդրին հանեն և իբր տանեն թանգարան: Խոսակցություններից իրավիճակն այնպիսին է, որ այլընտրանք չունենք, այսինքն հո չե՞նք նեղացնելու ռուսներին: Հասկանալով հանդերձ այն հանգամանքը, որ այս տարբերակով, ճնշումներ գործադրելով հասնելու են դրան, ես բարձրաձայնեցի: Ռուս բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկը ամենաակտիվն է այդ հարցով աշխատում և շարունակում է այդ հարցով, այսպես ասած, թունավորել ամբողջ Արցախը: Արդեն պասիվ հարմարված վիճակ է, որ այլընտրանք չունենք: Բայց, բնական է, որ այլընտրանք ունենք, և իրենք ստիպված են հարմարվել այն հանգամանքի հետ, որ Նժդեհի արձանը պետք է մնա, և այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել: Եթե իրենք այստեղ են, պարտավոր են հարգել ամեն մի հայի, այլ տարբերակ չկա: Եթե այդպես է, ես էլ պահանջելու եմ ուղղակիորեն ռուսական գործիչների անվանումներով դպրոցների անվանումները փոխվի: Այսինքն դուրս է գալիս, որ մենք թշնամությո՞ւն ենք անելու մեկս մյուսի նկատմամբ:

Այսինքն այդտեղ որևէ դիմադրություն ցույց չե՞ն տալիս նման ճնշումներին, չե՞ն փորձում հակադարձել:

Իրենք չեն ակտիվացնում թեման, ներքին քննարկումների են գնում և հանրային տրամադրություններ են ստուգում, որ հետո հանկարծ մի օր քայլը կանեն ու կասեն՝ չկարողացանք դիմակայել: Բնական է, որ Մարտունին մի փոքր կտրված է, մարդիկ մեծ աղմուկ չեն բարձրացնի: Ես չէի գնա Մարտունի, եթե այդ խոսակցությանը պատահական չառնչվեի, որովհետև ես գիտեի, որ այդ հարցը փակված է և չի քննարկվում այլևս:

Փաստորեն խնդրից և ռուս խաղաղապահներն են տեղյակ, և հայկական կողմն է տեղյակ, բայց Արցախի իշխանությունները որևէ հավաստիացում չեն տալիս, որ արձանն իր տեղում է մնալու:

Ես դեռևս Արցախի նախագահի հետ չեմ հանդիպել, որ իրենից որևէ հավաստիացում ստանամ, իսկ մնացած պաշտոնյաներն այս պարագայում որոշող չեն: Ես առաջիկա օրերի ընթացքում հանդիպում կունենամ Արցախի նախագահի հետ այս հարցով՝ հասկանալու, թե ինչպիսին է իր դիրքորոշումն առհասարակ, որպեսզի հետագայում մեր քայլերն էլ հասկանանք:

Իսկ արցախցիների հետ ձեր շփումներն ի՞նչ են ցույց տալիս, որքանո՞վ են նրանք իրենց ավելի անվտանգ զգում ռուս խաղաղապահների ներկայությամբ:

Իրենք չեն անդրադառնում ռուս խաղաղապահներին, նրանց ներկայությունը չեն քննարկում, իրենք ավելի շատ լարվում են՝ տեսնելով Շուշիում կատարվողը, թե ինչպես է քաղաքի այս կամ այն շինությունը հողին հավասարեցվում, ինչպես են բոլոր պարիսպներից թուրքական դրոշներ կախված, իսկ ադրբեջանական գրեթե չկա, ինչը շատ լուրջ խնդիր է: Եթե առաջ թուրքական և ադրբեջանական դրոշների թիվը գրեթե հավասար էր, հիմա կան բազմաթիվ թուրքական դրոշներ և մեկ ադրբեջանական դրոշ: Այսինքն Թուրքիան մտել է Շուշի, որտեղ ակտիվորեն գործում ու թելադրում է և որևէ մեկը որևէ բան չի անում: Մեր ճանապարհներն են օգտագործում: Սա գուցե բարեկամության և հարևանության մասին իրենց դատողությունների հիմքերը դնելու պրոցես է, որը ես կարծում եմ՝ առաջացնում է լարվածություն բնակիչների մոտ:

Եթե նման բան լինի, բնակչությունը կընդվզի՞:

Ես այդպիսի հարց չեմ քննարկել, որովհետև չեմ ուզում ավելի մեծ լարվածություն առաջացնել իրենց մոտ: Իսկ Նժդեհի արձանի հետ կապված ես վստահ եմ, որ կլինի ընդվզում, որովհետև բոլորն են ասում՝ այսօր Նժդեհի արձանը կհանեն, վաղն էլ կպահանջեն Մոնթեինը հանել: Մարդկանց մոտ այս տրամադրությունը և հստակ վերաբերմունքը կա:
https://www.lragir.am/