«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նուբար Աֆեյանի ընկերությունը պատրաստ է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մինչև 1 մլրդ չափաբաժին մատակարարել

07/01/2021

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին մատակարարել:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Բանսելը հայտարարել է ODDO BHF ֆրանս-գերմանական ֆինանսական խմբի կազմակերպած համաժողովում:

Նրա խոսքով՝  Moderna-ն պատվաստանյութի արդեն 500 մլն չափաբաժնի պատվեր է ստացել և պատրաստ է 600 մլն-ն արտադրել, սակայն կանխատեսում է, որ պատվերների քանակն ավելանալու է:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Եվրամիության վերահսկիչ մարմինը թույլատրել էր Եվրոպայում կիրառել Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը: