«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել քրտինքի հոտի փոփոխությունը

19/06/2020

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, և երբեմն այդ ախտանշանը կարող է լինել քրտինքի հոտը, որն անսպասելիորեն փոխվում է։ Ինչպես գրում է med2.ru կայքը, մարդու քրտնագեղձերն ու դրանց արտազատած հեղուկն իրականում շատ բան կարող են պատմել օրգանիզմի աշխատանքի և այդ աշխատանքում տեղի ունեցած խանգարումների մասին։ Բավական զգոն լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել ախտաբանական փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել հիվանդությունը վաղ փուլերում բուժելու համար, ուստի բժիշկ-մաշկաբան Իրինա Սկորոգուդաևան ներկայացրել է, թե ինչ լուրջ հիվանդությունների մասին կարող է հուշել մարդու քրտինքի հոտը։

Մասնագետի խոսքով՝ մարդու քրտինքի հոտը կարող է հուշել անգամ այնպիսի վտանգավոր հիվանդության մասին, ինչպիսին է քաղցկեղը։ Չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում քրտնագեղձերն ավելի ակտիվ են աշխատում, իսկ քրտինքն ստանում է տհաճ հոտը, որը նման է լինում ոչ թարմ մսի հոտին։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ օնկոլոգիական հիվանդությունների օրգանիզմը բարձրացնում է դեպքում մարմնի ջերմաստիճանը խնդրի դեմ պայքարելու համար, ինչի հետևանքով էլ գործարկվում է ջերմակարգավորման համակարգը մարմնի ջերմաստիճանը նորմայի սահմաններում պահելու համար։

Սակայն մարդու քրտինքի հոտը կարող է նախազգուշացնել ոչ միայն քաղցկեղի, այլև մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների մասին։ Օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում ևս քրտինքի հոտը կարող է փոխվել՝ հշեցնելով ացետոնի կամ չափազանց հասունացած խնձորների հոտ, իսկ երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրների դեպքում քրտինքը կարող է ստանալ ամոնիակի հոտ։

Աղբյուրը` Tert.am

Խմբագրեց Աննա Հակոբյանը,  Generalnews.am