«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանի փեսան հպարտացել է իր «Բայրաքթար»-ով

05/11/2020

Թուրքիայում հիմնադրված «Բայքար Մաքինա» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրեն, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինժեներ Սելչուք Բայրաքթարը հրապարակել է նոր «Bayraktar TB2 SİHA» անօդաչու թռչող սարքի լուսանկարներ և ԱԹՍ-ը ներկայացնող տեսանյութերը ֆեյսբուքյան և թվիթերյան իր հաշիվներում։

Թուրքական «Թաքվիմ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն «ահաբեկիչների մղձավանձն է, Թուրքիայի ներքին և ազգային հպարտությունը»։

Սելչուք Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, նրա կրտսեր դստեր՝ Սյումեյե Էրդողանի ամուսինը։

Նշենք, որ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները լայնորեն կիրառվում են Լեռնային Ղարաբաղի պատերազմում թե՛ հայկական բանակի, թե՛ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ