«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպայի առաջնություններում հաղթած թիմերի պարգևատրման արարողություն

02/09/2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի թիմերի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված շուրջ 50 պատանիների և աղջիկների պարգևատրման արարողությունը: Միջոցառման սկզբում ներկաները հարգեցին հայրենիքի համար զոհված ազատամարտիկների հիշատակը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թիմերը պարգևատրվել են Ստեփանակերտի Քաղաքապետարանի կողմից:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում գործում է 16 խումբ, որտեղ մարզվում են 312 պատանիներ և աղջիկներ՝ 8 մարզիչների գլխավորությամբ: 2021 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում անց է կացվել բասկետբոլի առաջնություն պատանիների և աղջիկների միջև բոլոր տարիքային խմբերում: Եվ բոլոր տարիքային խմբերում էլ մրցանակային տեղեր են գրավել մանկապատանեկան մարզադպրոցի սաները, որոնք կազմում են ԱՀ հավաքական թիմը: Մրցանակային 1-ին տեղն է գրավել 2007-2008 թթ. ծնված աղջիկների թիմը, 2-րդ տեղ՝ 2007-2008 թթ. և 2009-2010 թթ. պատանիների, և 3-րդ տեղ՝ 2005-2006 թթ. ծնված պատանիների թիմերը: Պարգևատրման արարողությունը այս հիշարժան օրն է տեղի ունեցել, և սա պարտավորեցնող է: Շնորհավորում եմ մեր մարզիկներին իրենց հաղթանակի և Արցախի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ»,- նշեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Օգանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Եվրոպայի բասկետբոլի առաջնության մասնակից Սյուզաննա Հայրապետյանի խոսքով՝ մեծ ուժ են ներդրել մրցանակային տեղ գրավելու համար: «Չորս հոգով ներկայացրել ենք Հայաստանի հավաքականը և գրավել մրցանակային 1-ին հորիզոնականը:

Դա մեզ համար մեծ պատիվ է:

Ուրախ ենք, որ մասնակցել ենք առաջնությանը և ձեռք բերել նոր ընկերներ»,- նշել է Ս.Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ