«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերգեյ Շոյգուն Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

01/03/2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«2022 թվականի մարտի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել  տեսակետների փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։
Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։