«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ստիպել մեզ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գնալ միակողմանի և անհիմն զիջումների. Փաշինյան (Տեսանյութ)

17/07/2020

Ադրբեջանը՝ անտեսելով կորոնավիրուսային համավարակի ֆոնին զինված հակամարտություններին վերջ տալու բազմաթիվ կոչերը, ձեռնարկել է ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ, և Հայաստանի զինված ուժերը չէին կարող չարձագանքել այդ սադրիչ գործողություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվում են՝ նպաստելով լարվածության և իրավիճակի անկանխատեսելիության պահպանմանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Այն չի կարող կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ գնալ միակողմանի և անհիմն զիջումների՝ հակամարտության կարգավորման հարցում», - հայտարարել է նա:

Փաշինյանի խոսքով՝ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:

https://www.youtube.com/watch?v=Xdbv7ksjetc&feature=emb_title

Աղբյուր` aysor.am