«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով․ Պապիկյան

23/02/2024

ՀՀ-ն որդեգրել է սեփական զինված ուժերը արդիականացնելու քաղաքականություն, սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, Երևանում ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,-ասաց Պապիկյանը։