«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան պատասխանատվություն է կրելու ուկրաինական հացահատիկի համար

13/07/2022

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերաբերյալ, Ստամբուլում կստեղծվի համակարգող կենտրոն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հղումով։

«Համաձայնեցվել են հիմնական տեխնիկական հարցերը, ինչպիսիք են Ստամբուլում համակարգող կենտրոնի ստեղծումը, որտեղ ներկա կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչներ, համատեղ հսկողություն նավահանգստից ելքի և ժամանման կետերում, անցումային երթուղիներով նավարկության անվտանգության ապահովումը։ »,- ասաց նախարարը։

Նա նշել է, որ «հացահատիկի» հարցի շուրջ բանակցությունները եղել են «դրական ու կառուցողական», իսկ վերջնական փաստաթղթի ստորագրումը սպասվում է հաջորդ շաբաթ։